ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՇՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ19 մարտի 2002 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչումը կբարդացնի վրաց-թուրքական եւ վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Թբիլիսիի տեղեկատվական աղբյուրները, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեդո Պաաթաշվիլին: Նա հայտնել է, որ այդ ամենը հաշվի առնելով` վրաց օրենսդիրները պետք է ձեռնպահ մնան ցեղասպանության հարցը քննարկելուց: ԱՄՆ-ի հետ Վրաստանի ուրվագծված ռազմական համագործակցության ֆոնին հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ավելի լավ է հետաձգել մինչեւ աշուն, ասել է Պաաթաշվիլին: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ոչ մի նշանակություն չի ունենա Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններում: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանություններից հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը պահանջել են Ախալքալակ քաղաքի հայ բնակչության ներկայացուցիչները` Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |