ԼՂՀ-ում առաջարկում են պատժել այն անձանց, ովքեր կասկածում են երկրի տարածքային ամբողջականության հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգայինժողովի հերթական` հոկտեմբերի 28-ին կայացած նիստում «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին կոչ է արել քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կասկածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են «Ապառաժ» ստեփանակերտյան թերթի խմբագրությունից:



«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է մեր սահմանները եւ տարածքային ամբողջականությունը: Եսխոսքս ուղղումեմ ԼՂՀ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների տակ են խոսում եւ կասկածի տակ են դնում մեր տարածքային ամբողջականությունը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշվում է Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ: Խորհրդարանականի կարծիքով, դա ոչ թե այլակարծության կամ ժողովրդավարության դրսեւորում է, այլ հակասահմանադրական քայլ է եւ հակասահմանադրական քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---