Հայաստանը շահագրգռված է Լիտվայի հետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում29 հոկտեմբերի 2009 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչիուսի հետ: Ողջունելով Լիտվայի արտգործնախարարի տեղակալին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է Լիտվայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում: Էվալդաս Իգնատավիչիուսը եւս բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ Լիտվան մտադիր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Բանակցությունների ընթացքումերկուստեքկարեւորվեց երկուերկրների արտաքինքաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերը բովանդակալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքի վերաբերյալ, նաեւ քննարկեցին ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին առնչվող հարցեր: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |