Թբիլիսիում բացվում է ՎՈՒԱՄ ԽՎ-ի չորրորդ նիստը

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Պալասում» բացվում է ՎՈՒԱՄ-ի Խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստը:



Նոյեմբերի 9-ին կբացվի ՎՈՒԱՄ ԽՎ-ի ընդլայնված նիստը, Բալթիայի վեհաժողովի ու փորձագետների մասնակցությամբ: Նոյեմբերի 10-ին նախատեսվում է ամփոփիչ փաստաթղթերի ընդունում եւ համատեղ մամլո ասուլիս, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:



ՎՈՒԱՄ-ը տարածաշրջանային կազմակերպությունն է, որ ստեղծվել է 1997թ. Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի կողմից (1999-2005թթ. կազմակերպությանն անդամակցել է նաեւ Ուզբեկստանը):
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---