Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրները ընդունեցին Ստամբուլի հռչակագիրը10 նոյեմբերի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Իսլամական կոնֆերանս կազմակերպությանմասնակից երկրները Ստամբուլում միաձայն ընդունեցին հռչակագիր, որով կազմակերպության անդամ երկրներին կոչ են անում վավերացնել Արտոնյալ վարձացուցակի (PRETAS) եւ TPSOIC ապրանքների ծագման կանոնների ծրագիրը, որպեսզի խրախուսվեն տնտեսական եւ կոմերցիոն կապերը: ԻԿԿ երկրների ղեկավարները, որոնք ներկա էին (COMCEC) ԻԿԿ տնտեսության եւ առեւտրի գծով մշտական հանձնաժողովի նիստին, ընդգծեցին հանձնաժողովի դերը կազմակերպության անդամ երկրների միջեւ տնտեսական եւ կոմերցիոն կապերի ամրապնդման, մասնավորապես, ԻԿԿ երկրների միջեւ առեւտրի զարգացման գործում:Հռչակագրում նշվում է նաեւ տնտեսական եւ կոմերցիոն համագործակցության ոլորտում ԻԿԿ բոլոր պայմանագրերի եւ բանաձեւերի իրագործման կարեւորությունը: Բացի այդ, նիստի մասնակիցները վերանայեցին կազմակերպության առեւտրային արտոնությունների համակարգը` որպես առեւտրային կապերի ամրապնդման հիմնական միջոց: «Մենք կոչ ենք անում ԻԿԿ բոլոր անդամ պետություններին առաջին իսկ հնարավորության դեպքում ստորագրել եւ վավերացնել PRETAS-ը եւ TPSOIC ապրանքների ծագման կանոնները: Այս համատեքստում մենք կոչ ենք անում COMCEC-ի նախագահին ԻԿԿ երկրներ առաքելություն ուղարկել, որպեսզի արագ վավերացվեն վերը նշված պայմանագրերը», - ասված է հռչակագրում: Այս օրերին Ստամբուլում հավաքվել էին Իսլամական կոնֆերանս կազմակերպության երկրների ղեկավարները` մասնակցելու տնտեսության եւ առեւտրի համագործակցության գծով մշտական հանձնաժողովի նիստին: (COMCEC) ԻԿԿ նիստի աշխատանքներին չէին մասնակցում Ադրբեջանի նախագահն ու վարչապետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |