Ադրբեջանը մտադիր է գազ վաճառել Իրանին12 նոյեմբերի 2009 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ Իրանի Գազի ազգային ընկերությունը հուշագիր է ստորագրել փոխըմբռնման մասին` 2010թ. Իրան ադրբեջանական գազի առաքումների վերաբերյալ: Ներկայումս ենթակառուցվածքները թույլ են տալիս տարեկան մատակարարել շուրջ 500 մլն խմ գազ: Հետագայում կողմերը մտադիր են ընդլայնել թողունակությունը գազակոմպրեսորային կայանի թողունակության ավելացման հաշվին: Գազի գինը չի նշվում: «Պայմանագիրը կկնքվի մինչեւ տարեվերջ»,-ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը, հաղորդում է «Թրենդը»: Ադրբեջանն ու Իրանը կապված են Ղազի-Մագոմեդ-Աստարա-Բինդ-Բիանդ գազամուղով, որի երկարությունը 1474,5 կմ է, այն անցնում է նաեւ Ադրբեջանի տարածքով` 296,5 կմ: Նրա թողունակությունը տարեկան 10 մլրդ խմ է: Այդ երթուղին Ղազախ-Աստարա-Իրան խողովակաշարի ճյուղն է, որը շահագործման է հանձնվել 1971թ.: Մայրուղու վրա կառուցվել է երեք կոմպրեսորային կայան` Ղազի-Մագոմեդում, Աղդաշում եւ Ղազախում: Գազատրանսպորտային համակարգը նախատեսված է 55 մթնոլորտ ճնշման համար: Խողովակաշարի տրամագիծը 1200 մմ է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |