Ի վերջո Կրեմլի որոշումից է կախված Չինաստանի դիրքորոշումն Իրանի հարցում12 նոյեմբերի 2009 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որը հրաժարվեց սահմանափակել իրեն լրահարստացման մասին միջազգային պայմանագրով: Սակայն «անհնազանդ» ռուս գիտնականները, հնարավոր է, շարունակում են օգնել Իրանին միջուկային ծրագրի առաջխաղացման հարցում, գրում է The Christian Science Monitor-ը «Ռուսաստանի դիրքորոշումն Իրանի հարցում` եւ մեզ, եւ ձե՞զ» հոդվածում: Ըստ պարբերականի, Ռուսաստանին մեծ դեր է հատկացված Իրանի հարցում բանավեճի վերաբերյալ, եւ, ինչպես գտնում են որոշ դիվանագետներ, Կրեմլի որոշումից է կախված ի վերջո Չինաստանի դիրքորոշումն Իրանի հարցում: «Որոշ տատանումներից հետո Մոսկվան կարծես թե համաձայնվեց հավանություն տալ պատժամիջոցների կիրառմանը: Միեւնույն ժամանակ գնալով ավելի հաճախ են արտահայտություններ հայտնվում, որ պաշտպանական սպառազինության պաշտոնակակն արտահանման հետ մեկտեղ ՌԴ-ն աջակցում է Իրանին միջուկային զենքի մշակման հարցում: Ընդ որում ենթադրվում է, որ ռուս գիտնականները գործում են ոչ պաշտոնապես եւ նույնիսկ «անհնազանդության» կարգով: Որոշ ամերիկացի կոնգրեսականներ այդ առնչությամբ պահանջում են Սպիտակ տնից հաշվետվություն ներկայացնել նման շփումների հնարավորության մասին եւ դրա հետ են շաղկապում հետագա բանակցությունները Ռուսաստանի հետ միջուկային հարցերի վերաբերյալ»,-ասվում է հոդվածում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |