Քեն Խաչիկյան. Մենք պետք է ընտրենք գոյատեւումը կապիտուլյացիայի փոխարեն12 նոյեմբերի 2009 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը, ելույթ ունենալով Փասադենայում ANCA-ի Արեւմտյան բյուրոյի ամենամյա բանկետի ժամանակ, կոչ է արել հայությանը ընտրել գոյատեւումը կապիտուլյացիայի փոխարեն: «Մեզ ստիպում են ընդունել Արձանագրությունները, որոնք ակնհայտորեն սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար, խախտում են հայ ժողովրդի իրավ ունքները եւ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը: Մեզ ստիպում են ընդունել Մադրիդյան սկզբունքները, որոնք սակարկության առարկա են դարձնում հայկական հողերը, փոխարենն առաջարկելով թե ապագայում Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի կարգավիճակը»,-ասել է Խաչիկյանը: Ըստ նրա, սա, անկասկած, ճանապարհ է դեպի Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա: «Թույլ տվեք հստակ հայտարարել. հենց այդ ճանապարհի վրա մենք կդառնանք Հայկական հարցի կործանման ականատեսները եւ միեւնույն ժամանակ, հայ ժողովրդի կենսունակության վկաները: Ընտրությունը մերն է: Մենք պետք է հրաժարվենք նահանջից: «Մենք պետք է հրաժարվենք հողերը հանձնելուց, ինչպես դա ենթադրում են եւ Արձանագրությունները, եւ Մադրիդյան սկզբունքները»,-հայտարարել է ANCA-ի նախագահը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |