Հայաստանի ԱԺ-ն կվավերացնի Արձանագրություններն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի ստորագրված Արձանագրություններն առանց նախապայմանների, ապա նույնը կանի նաեւ ՀՀ խորհրդարանը: Եթե Անկարան փորձի նախապայմաններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի առումով եւ ձգձգի վավերացման գործընթացը, ապա Հայաստանի խորհրդարանը նույն կերպ կվարվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը:



«Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Արձանագրություններն այն բանից հետո, երբ դա կանի Թուրքիայի խորհրդարանը»,-ասել է պատգամավորն` ընդգծելով, որ հենց նման տրամադրություններ են տիրում ՀՀ ԱԺ կոալիցիոն պատգամավորների շրջանում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---