Հայ-թուրքական Արձանագրությունները չեն ներգրավվել թուրքական խորհրդարանի հանձնաժողովի օրակարգու՞մ12 նոյեմբերի 2009 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման հարցը չի ներգրավվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում»,- հայտնեց Թուրքիայի կառավարող Արդարության եւ զարգացման (AKP) կուսակցության անդամ, արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զեյնեբ Դագին:Նա նկատեց, որ առայժմ չգիտի, թե արդյոք հանձնաժողովը պետք է սպասի Թուրքիայի ԱԳՆ թույլտվությանը Արձանագրություններն օրակարգում ներառելու համար, թե ոչ: «Ես կարող եմ միայն ասել, որ Արձանագրությունները չեն ներգրավվել խորհրդարանական հանձնաժողովի օրակարգում»,- ասաց թուրք պատգամավորը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հոկտեմբերի 21-ին թուրքական խորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններն ուղղել է արտաքին գործերի հանձնաժողով: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |