Իրանը հուսով է, որ Ռուսաստանը կկատարի C-300-ի վաճառքի վերաբերյալ պայմանագրի պայմանները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է կատարի Իրանին զենիթա-հրթիռային պաշտպանական համակարգերի վաճառքի պայմանագրի պայմանները` չենթարկվելով արտաքին ճնշմանը: Այդ մասին հայտնեց Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:



Իրանի նախարարը հայտնեց, որ Թեհրանը Ռուսաստանի հետ այդ հրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր ունի: «Ինչ վերաբերում է C-300 գնմանը, ապա մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք, եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանին ձեռնտու չի լինի, եթե աշխարհում նրան սկսեն ոչ հուսալի գործընկեր համարել»,- հինգշաբթի օրը ասաց Վահիդին:



Ավտոմայրուղու C-300ՊՄՈՒ1 զենիթա-հրթիռային պաշտպանական համակարգերը, որոնք Արեւմուտքում հայտնի են որպես SA-20 համակարգեր, կարող են օգտագործվել այնպիսի օդային թիրախների ոչնչացման համար, ինչպիսիք են թեւավոր հրթիռներն ու ինքնաթիռները: Օդային թիրախների ոչնչացման հեռավորությունը կազմում է մինչեւ 150 կիլոմետր, իսկ հրթիռի արագությունը թռիչքի ժամանակ գերազանցում է վայրկյանում 2 կիլոմետրը, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---