ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ՀՈԼՈՔՈՍԹԸ ԺԽՏԵԼՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ

PanARMENIAN.Net - Երուսաղեմի «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի» տնօրեն, «Ցեղասպանության հանրագիտարանի» գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Իսրայել Չարնին նամակ է հղել Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենին, որտեղ իր մտահոգությունն է արտահայտում Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրանց դիրքորոշման վերաբերյալ: «Իբրեւ հրեա եւ իսրայելցի, ես ամաչում եմ Հայոց ցեղասպանությունը ժխտելու ձեր դիրքորոշման համար: Հայոց ցեղասպանությունը ժխտելը համարժեք է Հոլոքոսթը ժխտելուն»,- հայտարարել է Չարնին, Իսրայելի ԱԳՆ ուշադրությունը հրավիրելով, փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչման երկրորդ քվեարկությանը Եվրախորհրդարանի նիստում: Պրոֆեսորը հիշեցրել է Հոլոքոսթի 126 մասնագետների ստորագրած փաստաթուղթը, որով նրանք 2000թ. հայտարարեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Չարնիի համոզմամբ, նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում, երբ Իսրայելին անհրաժեշտ է հարեւան Թուրքիայի աջակցությունը, հրեա ժողովուրդը չի կարող շրջանցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, որը պատմական եւ բարոյական խնդիր է բոլոր ազգերի համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---