ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - «Դա լուրջ քաղաքական փաստաթուղթ է, որը սահմանում է Եվրամիություն-Կովկաս համագործակցության շրջանակը»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի կողմից փետրվարի 28-ին ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը կոչ է անում Անկարային ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, վերացնել Հայաստանի շրջափակումը եւ պայմաններ ստեղծել տարածաշրջանի խաղաղ զարգացման համար: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ փաստաթուղթը «ավելին է, քան պարզապես ցեղասպանության ճանաչումը»: «Ողջունելի է, որ Եվրամիությունը հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը եւ մենք հավանություն ենք տալիս բանաձեւում ներկայացված առաջարկին երեք կովկասյան պետությունների եւ ԵԽ միջեւ կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ` տարածաշրջանային համագործակցության ռազմավարության մշակման նպատակով: Դա կնպաստի խաղաղության եւ ժողովրդավարության հաստատմանը, սոցիալական եւ մշակութային զարգացմանը, տնտեսության աճին, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում ընդհանուր հիմնախնդիրների լուծմանը»,- ընդգծել է Օսկանյանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---