ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՓՈՔՐԻԿ ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՊՈՒՐԱԿ

PanARMENIAN.Net - Այսօր Թբիլիսիում կայացել է «Փոքրիկ Էջմիածին» անվանումով պուրակի բացման արարողությունը, որը գտնվում է հայկական եկեղեցու կողքին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, պուրակի վերակառուցումը, որի վրա ծախսվել է 5 հազար լարի, իրականցվել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ: Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով` մեկ ամսից կլուծվի նաեւ Հայկական պետական դրամատիկական թատրոնի հարեւանությանբ գտնվող պուրակի վերակառուցման հարցը: Ինչպես նշել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Խոսրոեւը, Երեւանում մեծ գոհունակությամբ են նշում այն ուշադրությունը, որը Թբիլիսիի իշխանությունները ցուցաբերում են հայ բնակչության խնդիրներին: Նա ավելացրեց նաեւ, որ մարտի 1-ից Թբիլիսիում սկսվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը, որը նույնպես դրական ազդեցություն կունենա երկու ժողովուրդների հարաբերությունների վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---