Լրանում է Յալթայի հայկական սբ. Հռիփսիմե վանքի 100-ամյակը

PanARMENIAN.Net - 2009թ, նոյեմբերի 22-ին Յալթայում տեղի կունենա սբ. Հռիփսիմե վանքի 100-ամյակին նվիրված հանդիսություններ: Տոնական պատարագը կմատուցի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Պատարագից հետո տեղի կունենա համերգ «Արարատ» համույթի մասնակցությամբ, հաղորդում է Analitika.at.ua-ն:



Սբ.Հռիփսիմեի տաճարը կառուցվել է 1909-17թթ. Էջմիածնի նույն անունը կրող եկեղեցու նմանությամբ եւ Ղրիմի հայ ճարտարպետության ամենանշանակալի հուշարձաններից մեկն է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---