ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զարգանում է չափազանց դանդաղ: Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` դրանում կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը Թուրքիայի անդամակցությունն է Հյուսիս-Ատլանտյան դաշինքին: Հայաստանին դժվար է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, որի կազմում, ըստ էության, Հայաստանի հետ չհայտարարված պատերազմ մղող Թուրքիան է: Հովհաննիսյանը քիչ անհանգստացած չէ նրանով, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամ-երկրները չեն փորձում կանխել Թուրքիայի նման պահվածքը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---