Իլհամ Ալիեւը նորից խոսում է պատերազմի մասին

PanARMENIAN.Net - «Տվյալ իրավիճակը շտկելու համար գոյություն ունի կամ խաղաղ, կամ էլ ռազմական ուղի: Այլ ճանապարհ չկա: Մենք չենք կարող այլեւս ձգձգել այդ գործընթացը», - խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւվը:



Շոշափելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ-ի գործեությունը, Ադրբեջանի նախագահը հարցականի տակ է դրել տվյալ կառույցի աշխատանքի արդյունավետությունը:



«Մենք բանակցություններ ենք վարում, եւ նշմարվում է որոշ առաջխաղացում: Ցանկանում եմ նաեւ ասել, որ բանակցությունների թեմայում նախատեսվում է հայկական զորքերի դուրս բերումը բոլոր 7 շրջաններից: Նույն ժամանակ բանակցությունների թեման է ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Առաջ դրա մասին խոսք անգամ չկար: Սակայն, դրա հետ մեկ տեղ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը նախընտրում է ձգձգել ժամանակը», - ասել է Ալիեւը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---