Թուրքիայի ԱԳՆ. Եթե մենք չփորձենք փոխել ստատուս-կվոն Ղարաբաղում, ապա դա հավերժ կտեւի

PanARMENIAN.Net - Ստորագրելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, Անկարան նպատակ ուներ հասնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա սահմանների փոխադարձ ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ժողովի բյուջեի ու հատկացումների կոմիտեում: «Արձանագրությունները հստակ նշում են այդ սահմանները: Դրանք Թուրքիայի շահերին հակասող ոչ մի բան չկա»,-ասել է Դավուդօղլուն:



Դավուդօղլուն անդրադարձել է նաեւ ստատուս-կվոյին Ղարաբաղում: «Այդ ստատուս-կվո արդեն 17 տարին է, ինչ կա: Մենք կարեւորում ենք Ադրբեջանի տարածքների պաշտպանության հարցը: Եթե մենք չփորձենք փոխել ստատուս-կով առաջիկա 10 տարներին, այն հավերժ կտեւի: Մեր նպատակն է` փոխել իրավիճակը տարածաշրջանումդիվանագիտական ճանապաչհով: Այդ դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»,-հայտարարել է Ահմեդ Դավուդօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան չի կարող ետ կանգնել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի յետ իր հարաբերություններից: «Թուրքիան տարածաշրջանային երկիր է, մեր եզակի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս մեզ տարբեր երկրների հանդեպ տարբեր քաղաքականություն վարել: Մենք չենք կարող ասել, թե մեզ չի մտահոգում այն, ինչ կատարվում է Եվրոպայում կամ Իրանում»,-ասել է Դավուդօղլուն:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---