Կիեւի Գլոսեեւի շրջանը որոշել է դիմել Ուկրաինայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով26 նոյեմբերի 2009 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կիեւի Գլոսեեւի շրջանը, քննարկելով «Գլոսեեւի շրջանի հայկական համայնքի» ղեկավար Արթուր Մարտիրոսյանի դիմումը, միաձայն ընդունել է այն, եւ քննադատելով Հայոց ցեղասպանությունը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին եւ Գերագույն Ռադային սատարել հայ ժողովրդին եւ օրենսդրական մակարդակով ամրապնդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:Ինչպես հաղորդել է շրջխորհրդի պատգամավոր Արթուր Մարտիրոսյանը, այդ շատ կարեւոր իրադարձություն է Ուկրաինայի հայ համայնքի եւ հայ ժողովրդի համար: Պատգամավորը աջակցության համար իր շնորհակալությոն հայտնեց բոլոր գործընկերներին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայում այդ արդեն երկրորդ որոշումն է: 2005 թ-ն մայիսի 19-ն Ղրիմի Գերագույն Ռադան որոշում էր ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |