ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Փարսամյանին եւ «Խղճի կոչը» ամերիկյան կրոնական կազմակերպության նախագահ Ա. Շնայերին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմնական հարցերը, երկու երկրների հասարակական կազմակերպությունների դերը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման, փոխըմբռնման եւ վստահության խորացման գործում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---