ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Օրերս կայացել է ԱՄՆ վարչակազմի բարձրասատիճան ներկայացուցիչների հանդիպումը Ամերիկայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն է` իրազեկ պահել հայ համայնքի առաջնորդներին Հարավային Կովկասում, եւ, մասնավորապես, Հայաստանում Վաշինգտոնի վարած քաղաքականության մասին: Սպիտակ Տունը ներկայացնում էին նախագահին կից գլխավոր խորհրդական Կառլ Ռոուվը, նախագահի հատուկ օգնական եւ Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տնօրեն Դեն Ֆրայդը, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Մեթ Բրիզը: Զրույցում քննարկվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելուն: Հանդիպման նախաձեռնողն է Բուշի վարչակազմը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---