ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՔԱՆԻ ԴԵՌ ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆ, ՋԱՎԱԽՔԸ ԿՄՆԱ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

PanARMENIAN.Net - «Քանի դեռ Ախալքալակում տեղակայված է ռուսաստանյան ռազմական բազան, Ջավախքը կմնա պայթյունավտանգ տարածաշրջան»,- հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, պատգամավոր Զուրաբ Ժվանիան: Ժվանիան չի բացառել հայ արմատական կազմակերպությունների, Ջավախքին ինքնավարություն տրամադրելու, պահանջների անմիջական կապը «ոչ միայն Վրաստանի սահմաններից դուրս, այլեւ նրա ներսում գտնվող որոշակի խմբերի» գործունեության միջեւ: ինչպես տեղեկացնում է «Պրայմ-Նյուս» գործակալությունը, ԱՄՆ-ում վրացական պատվիրակության այցի ավարտին Զուրաբ Ժվանիան ընդգծել է, որ ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբին դեմ է հանդես գալիս Վրաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության եւ երկրի տարածքից ռուսաստանյան ռազմական բազաների դուրս բերման հարցերում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---