Ահմետ Դավութօղլուն կանխագուշակում է Թուրքիայի ապագան

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն կանխագուշակում է, որ մինչեւ 2023թ. Թուրքիային կհաջողվի ԵՄ անդամ դառնալ: Այդ մասին թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց ամերիկյան Newsweek ամսագրին: «Ես տեսնում եմ մի երկիր, որը կկարողանա տնտեսական ինտեգրացիա սկսել եւ որն ամուր հարաբերություններ կունենա հարեւան երկրների հետ: Ես տեսնում եմ մի երկիր, որը ԵՄ անդամ է լինելու»,- ասաց Ահմետ Դավութօղլուն:



Նրա խոսքով, Թուրքիան կդառնա մի երկիր, որն արդյունավետ դեր է խաղալու ՆԱՏՕ-ում: «Բացի մասնակցությունից անվտանգության կառույցներում, Թուրքիան կդառնա այնպիսի կազմակերպությունների անդամ, ինչպիսին G20 է: Ես չեմ կարծում, թե բոլոր այդ ձգտումներն անհասանելի կլինեն մինչեւ 2023թ., երբ լրանա Թուրքական հանրապետության 100 տարին»,- ասաց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---