Վրաստանի խորհրդարանը 2010թ. հունվարի 22-ին կդադարեցնի անդամակցությունը ԱՊՀ ՄԽՎ-ում

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը, որը մինչ այդ արդեն դուրս էր եկել Անկախ պետությունների համագործակցությունից, 2010թ. հունվարի 22-ից կդադարի լինել Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը:



ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալու մասին դիմումը Վրաստանը ներկայացրել էր հունիսի 22-ին: Գոյություն ունի մեխանիզմ, որի համաձայն անդամակցությունը դադարեցվում է նման դիմում ներկայացնելուց կես տարի անց: «Այդպիսով, 2010թ. հունվարի 22-ից Վրաստանն այլեւս չի լինի ԱՊՀ ՄԽՎ անդամ»,-ասել է նա:



2008թ. օգոստոսի 14-ին Վրաստանի խորհրդարանը որոշում է կայացրել Վրաստանի հանդեպ «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի» գործողությունը դադարած համարելու վերավերյալ: Վրաստանի ԱԳՆ-ն 2008թ. օգոստոսի 18-ին նոտայով դիմել է ԱՊՀ Գործադիր կոմիտե, որտեղ իրազեկվում էր վրացական խորհրդարանի ԱՊՀ-կազմից Վրաստանի դուրս գալու որոշման մասին: ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու ընթացակարգն ավարտվեց 2009թ. օգոստոսի 18-ին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---