ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ «ՉԼՑՎԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ» ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ

PanARMENIAN.Net - Հանդես գալով Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ` Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կոչ է արել հայրենակիցներին «չլցվել ատելությամբ» հրեա ժողովրդի նկատմամաբ` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու պատճառով: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ պաշտոնական Թել-Ավիվի տեսակետը չի արատահայտում հրեա ժողովրդի կարծիքը: Նրա խոսքերով, հրեական ծագում ունեցող շատ հետազոտողներ իրենց լուման են ներդրել Հայոց ցեղաասպանության փաստի ճանաչման մեջ: «Միեւնույն ժամանակ , մեզ համար վիրավորական է, որ իրենց սեփական ցեղասպանության ճանաչման գործում այդքան դժվարին ճանապարհ անցած ժողովրդի իշխանությունները նման քայլի են դիմում»,- ընդգծել է նախարարը: Օսկանյանը համոզված է, որ Իսրայելի պաշտոնական իշխանությունները, սեփական հասարակության ճնշման տակ, ապագայում կվերանայեն իրենց դիրքոշումը: Նախարարը նշել է նաեւ, որ Երեւանում մտադիր չեն Իսրայելի դեսպան Րիվկա Կոենին «պերսոնա նոն գրատա» հայտարարել: ՀԻշեցնենք, որ ավելի վաղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Կոենը հայտարարել էր, որ անթույլատրելի է զուգահեռներ անցկացնել «հայ ժողովրդի ողբերգության» եւ հոլոկոստի միջեւ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---