ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանի խորհրդարանում սկսվել է պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվում է իրավիճակը Սամցխե-Ջավախքում, ինչպես նաեւ Պանկիսի եւ Կոդորի կիրճերում: Պատգամավորներից բացի նիստի աշխատանքներին են մասնակցում ուժային կառույցների ղեկավարության, ԱԳՆ-ի եւ այլ շահագրգռված գերատեսչությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Թբիլիսիյում լայն արձագանք է ստացել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հեռուստաելույթը, որտեղ նա ենթադրաբար ասել է, որ Ջավախքի ինքնավարությունը թույլ կտար բարելավել տարածաշրջանի տնտեսական վիճակը: Ինչպես հայտնում է «Արմինֆոն», վկայակոչելով «ԲիԷս-պրես» գործակալությունը, Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել «XXI դար» խմբակցության նախագահ Վախտանգ Բոչորիշվիլին: Նա առաջարկել է Ջավախքի հարցը քննարկելու համար գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, քննարկել եղած տեղեկատվությունը, ձեւակերպել սեփական դիրքորոշումը եւ ներկայացնել այն նախագահին` հստակ որոշում ընդունելու համար: Բոչորիշվիլու կարծիքով, Հայաստանի կառավարությունը վերահսկում է Վրաստանի հայկական սփյուրքը եւ նման հայտարարությունները չեն արվում առանց Երեջանի իմացության: Վրաստանի խորհրդարանր նախագահ Նինո Բուրջանաձեն դեմ է հանդես ելեկ Ջացախքի հարցով արատահերթ նիստ գումարելու քաղափարին: Նրա խոսքերով, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նման արտահայտությունները չեն համապատասխանում տարածաշրջանի բնակչության ընդհանուր տրամադրություններին եւ «եղանակ չեն ստեղծում» Ախալքալաքում: Բուրջանաձեն նշել է, որ վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում, նա համոզվել է, որ Հայաստանի ամբողջ ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների պահպանմանը եւ երկրի ղեկավարությունը շահագրգռված չէ Ջավախքում լարված վիճակ ստեղծելու մեջ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---