ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳՆ ՆՈՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքի նոտային: Պատասխան նոտայում պաշտոնական Թել-Ավիվը հերթական անգամ հրաժարվել է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: «Իսրայելը ճանաչում է հայերի ողբերգությունը, սակայն այդ իրադարձությունները չեն կարող համեմատվել ցեղասպանության հետ, ինչը չի նվաստացնում ողբերգության մեծությունը: «Որպես հրեաներ, եւ որպես իսրայելցիներ մենք հատկապես վշտացած ենք 1915-1916 թվականների ողբերգության կապակցությամբ: Մենք գիտենք, որ հայերի կողմից շատ զոհեր են եղել»,- ասվում է փաստաթղթում: Իսրայելի ԱԳՆ-ի կարծիքով, «այս հիմնախնդիրը պահանջում է մանրակրկիտ հետազոտում` հասարակայնության լայն շրջանակների ներգրավմամբ: Նոտայում նաեւ նշվում է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հաստատվել են բավականին ջերմ հարաբերություններ: Հիշեցնենք, որ Իսրայելի ԱԳՆ հայտարարությունը արվել է ի պատասխան Հայաստանի արտաքին գործերի նախարարության բողոքի նոտայի, որը ուղարկվել էր Իսրայելի դեսպան Րիվկա Կոենի` հոլոկոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ զուգահեռներ անցկացնելու անթույլատրելիության վերաբերյալ արված, հայտարարության կապակցությամբ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---