ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ-ԲԱՔՈՒ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ջավախքի բնակիչները բացասաբար են վերաբերում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ջավախքում գործող «Զանգ» կուսակցության համանախագահ Մ. Թորոսյանը հայտարարելէ, որ «երկաթգծի շահագործման դեպքում, ընդամենը 5-6 տարիների ընթացքում, կփոխվի Ջավախքի եւ հարակից շրջանների էթնիկ կազմի հարաբերակցությունը, կվտանգվի բնակչության խոսակցական լեզուն, կրոնը, մշակույթը եւ այլն»: Ախալքալաքում գործող «Ա-ինֆո» գործակալությանը նա ասել է, որ երկաթգծի սպասարկման, պահպանության, գնացքներին ուղեկցելու եւ այլ ծառայությունների պատրվակով տարածքը լցվելու է թուրք ոստիկաններով, զինվորներով եւ բնակչության համար ոչ ցանկալի այլ մարդկանցով: «Մենք դեմ չենք երկու երկրների միջեւ բարիդրացիական. առեւտրա-տնտեսական եւ մշակութային կապերի հաստատման ու ամրապնդման գործընթացին: Ինչ վերաբերում է երկաթուղային կապին, ապա մեր կարծիքով, ավելի նպատակահարմար է բացել Կարս-Գյումրի- Թբիլիսի երկաթգիծը, որը հարմար է եւ աշխարհագրորեն եւ տնտեսական շահութաբերությամբ: Իսկ այն գումարները, որոնք նախատեսվում են Ջավախքով երկաթուղի կառուցելու համար, կարելի է օգտագործել տնտեսության զարգացման այլ ոլորտներում», - ասել է «Զանգ» կուսակցության համանախագահ Մ. Թորոսյանը:







Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---