ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ՋԱՎԱԽՔԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում լայն արձագանք է գտել «Ջավախք» հասարակական շարժման ներկայացուցիչի հեռուստաելույթը, որում առաջարկվում է ինքնավարություն տրամադրել Վրաստանի Սամցխե Ջավախեթի մարզին, որի հարավում հայեր են բնակվում: Հանդես գալով Թբիլիսիի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում, Ախալքալակ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը հայտարարել է այն մասին, որ Ջավախեթիի ինքնավարությունը եւ որոշումներ ընդունելու որոշակի ինքնուրույնությունը թույլ կտա բարելավել տարածաշրջանի տնտեսական վիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «ԲիԷս-պրեսս» գործալությանը, Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում, այդ հայտարարության կապակցությամբ մտահոգություն է հայտնել «XX1 դար» խմբակցության նախագահ Վախթանգ Բոչորիշվիլին: Նա առաջարկել է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ Ջավախեթիի հարցի քննարկման համար: Պատգամավորն առաջարկել է խորհրդարան հրավիրել պետնախարարին, ԱԳՆ ղեկավարին, իրավապահ մարմինների ղեկավարներին եւ փակ դռների ետեւում քննարկել ունեցած տեղեկատվությունը, արձանագրել իրենց դիրքորոշումը եւ ներկայացնել երկրի նախագահին որոշակի որոշում կայացնելու համար: Ըստ Բոչորոշվիլու` Հայաստանի կառավարությունը շատ լավ վերահսկում է հայկական սփյուռքը Վրաստանում եւ հասարակական կազմակերպությունների նման հայտարարությունները չեն համապատասխանում տարածաշրջանի բնակչության տրամադրությանը եւ «եղանակ չեն ստեղծում» Ախալքալակում: Բուրջանաձեն ընդգծել է, որ վերջերս Երեւան կատարած նրա այցի ընթացքում նա համոզվել է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ պահպանելուն եւ երկրի ղեկավարությունը շահագրգռված չէ Ջվախեթիում իրավիճակի լարվածությամբ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---