ՎԱՐՇԱՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ19 փետրվարի 2002 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Լեհական իշխանությունները հետաքրքրվել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ: Ինչպես տեղեկացրել է «Մեդիամակս» գործակալությանը տված հարցարույցում Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը, «Վարշավայում լարվածորեն հետեւում են այդ գազամուղի շինարարության նախագծի իրականացմանը»: Նրա խոսքերով` լեհական կողմին շատ է հետաքրքրել Իրանի տարածքով, Հայաստան, այնուհետեւ Եվրոպա, թուրքմենական գազի մատակարարման գաղափարը: «Ես լսել եմ նաեւ ուկրաինական կողմի շահագրգռվածության մասին Իրան-Հայաստան գազամուղի Սեւ ծովի հատակով մինչեւ Ֆեոդոսիա երկարացման հարցում: Դե ինչ, բարի գալուստ»,- նշել է Իվաշկեւիչը: Ժամանակավոր հավատարմատարը ավելացրել է նաեւ, որ նա տեղյակ է պահել պաշտոնական Վարշավային հեռանկարում գազամուղի շինարարությանը լեհական կողմի գործնական մասնակցության մասին եւ այժմ սպասում է պատասխանի: «Կարծում եմ, անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ հեռանկարի վրա»,- ընդգծել է Պյոտր Իվաշկեւիչը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |