ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ ՀԱՅՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՆՈՐ ԳԾԻՆ

PanARMENIAN.Net - Ներկայումս մշակվել է նոր նախագիծ, որը ենթադրում է Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերը միացնող էլեկտրահաղորդման նոր գծի շինարարություն: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավան: Նրա խոսքերով, նոր գիծը կգերազանցի ներկայումս գործող 220 կիլովոլտանոց գծի հնարավորությունները: «Դրա կառուցումը շահավետ է նաեւ Վրաստանի համար, քանի որ ապագայում տեխնիկապես հնարավոր կդառնա Իրանից էլեկտրաէներգիայի ներմուծումը», - ասել է Դ.Միրցխուլավան:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---