ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԹԵՐՐԻ ԴԵՎԻՍԸ ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐՈՎ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այդ առնչությամբ, նա չի բացառել, որ կարող է հետաձգվել զեկուցողի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան օգոստոսի սկզբին նախատեսվող հերթական այցը: Նշենք, որ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում Թ.Դեւիսը ինքնաբերաբար կորցնում է զեկուցողի իրավասությունները: Ի տարբերություն սույն թվականի ապրիլին տարածաշրջան կատարած առաջին այցի, երկրորդ այցի ընթացքում զեկուցողը մտադիր է այցելել ոչ միայն Ադրբեջան եւ Հայաստան, այլ նաեւ` Լեռնային Ղարաբաղ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---