Թուրքիան չի կարող միջնորդի դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների տեմպերը կախված են Ադրբեջանից: Այդ մասին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, նա քննադատեց պատերազմի սպառնալիքներով ադրբեջանական կողմի մշտական հայտարարությունները: «Պատմությունը ցույց է տվել, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին»,- ասաց Սարգսյանը` ավելացնելով, որ պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է:



«Եթե գա մի պահ, երբ Բաքուն զգա, որ մենք պատրաստ չենք պատերազմին, նրան ոչ ոք չի կանգնեցնի, որպեսզի խախտի հաշտության պայմանագիրը: Մենք դրանից չենք վախենում»,- նշեց Հայաստանի վարչապետը: Ընդ որում, նա ընդգծեց, որ Թուրքիան չի կարող որպես միջնորդ որեւէ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, քանի որ չեզոք դիրքից չի հանդես գալիս: «Դա կարող է նաեւ արգելք դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, ինչը ոչ մեր շահերից է բխում, ոչ էլ Թուրքիայի»,- նկատեց Սարգսյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---