International Living: Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ երկրների թվում կյանքի որակի վարկանիշով

PanARMENIAN.Net -
Ամերիկյան International Living ամսագիրը հրապարակել է տարբեր պետությունների կյանքի որակի ամենամյա վարկանիշը: Այդ ցուցակում Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ երկրների թվում կյանքի որակի վարկանիշով:



Ըստ հրապարակված ցուցակի, Հայաստանը հավաքել է միջին` 56 միավոր ԱՊՀ երկրների թվում, զիջելով միայն Մոլդովային, որը հավաքել է 65 միավոր եւ Ուկրաինային, որը հավաքել է 62 միավոր:



Վարկանիշը հաշվարկելից International Living-ը հաշվի է առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են կենսամակարդակը, տնտեսությունը, ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի վիճակը, առողջապահության, մշակույթի եւ ժամանցի, ազատության, ռիսկի եւ անվտանգության մակարդակը, կլիմայական պայմանները: Յուրաքանչյուր չափանիշի առավելագույն չափանիշը 100 միավորն է:



Առավելագույն ցուցանիշները Հայաստանը հավաքել է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են «կյանքի արժեքը» (64), «մշակույթն ու ժամանցը» (53), «տնտեսությունը» (45), «շրջակա միջավայրի վիճակը» (81), «առողջապահությունը» (46), «ռիսկն ու անվտանգությունը» (64), «կլիմայական պայմանները» (72):



Բելառուսն ու Ռուսաստանը հավաքել են 54-ական միավոր, Տաջիկստանը, Ղրզղստանն ու Ադրբեջանը` 51 միավոր, Ուզբեկստանը` 49, Ղազախստանը` 48, Թուրքմենստանը` 46:



Ըստ Internatiօnal Livingi-ի, կյանքի ամենաբարձր որակն ունի Ֆրանսիան` 82 միավոր:







ԱՊՀ

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից:

International Living

International Living-ը ԱՄՆ-ում հրապարակվող ամսագիր է եւ նախատեսված է նրաց համար, ովքեր մտադիր են ճամփորդել կամ տեղափոխվել այլ երկիր: Այն ամեն տարի հրապարակում է տարբեր պետություննեի որակի կյանքի ամենամյա վարկանիշը: Իրենց վարկանիշը փորձագետները կազմում են, գնահատելով երկրներն ըստ ապրուստի արժեքի, կլիմայի, հանգստի եւ մշակութային զարգացման պայմանների առկայության:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---