Georgian Airways-ը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ չվերթ կիրականացնի դեպի Մոսկվա

PanARMENIAN.Net -
Հունվարի 8-ին Georgian Airways-ը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ չվերթ կիրականացնի դեպի Մոսկվա: «Բոինգ-737» ինքնաթիռը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթով թռիչք կիրականացնի հունվարի 8,9 եւ 10-ին: Ինչպես հաղորդեցին ընկերությունից, ուրբաթ օրվա բոլոր տոմսերն արդեն վաճառվել են, հաղորդում է BBC-ն:



Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթները դադարեցվեցին 2006-ին երկու երկրների միջեւ հարաբերությունների սրումից հետո, վերականգնվեցին 2008-ին եւ կրկին դադարեցվեցին 2008թ. օգոստոսյան հակամարտությունից հետո:



Հարավային Օսիայում զինված հակամարտություն

Հարավային Օսիայում զինված հակամարտությունը (2008)` զինված դիմակայությունը, տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին մի կողմից Վրաստանի եւ մյուս կողմից Ռուսաստանի ու չճանաչված հանրապետությունների` Հարավային Օսիայի ու Աբխազիայի միջեւ:\r\n\r\n2008թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը (0:06-ին) վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի վրա զանգվածային հրետանային հրաձգությունը: Մի քանի ժամ անց սկսվեց քաղաքի պաշարումը վրացական զրահատեխնիկայի եւ հետեւակի ուժերով: Ցխինվալի վրա հարձակման համար, վրացական կողմի հայտարարությունների համաձայն, պաշտոնական պատճառ հանդիսացավ Հարավային Օսիայի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, վերջինս իր հերթին պնդում է, որ առաջինը կրակ բացեց Վրաստանը:\r\n\r\n2008թ. օգոստոսի 8-ին (14:59-ին) հակամարտությանը Հարավային Օսիայի կողմից վրացական կողմին խաղաղության պարտադրելու գործողության շրջանակներում պաշտոնապես միացավ Ռուսաստանը, իսկ 2008թ. օգոստոսի 9-ին Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջեւ ռազմական օգնության համաձայնագրի շրջանակներում` Աբխազիան: 2008թ. օգոստոսի 12-ին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց վրացական իշխանություններին խաղաղության պարտադրելու գործողության հաջող ավարտի մասին, 2008թ. օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց վրացական զորքերը Կոդորյան լեռնանցքից դուրս մղելու գործողության ավարտի մասին, որից հետո ակտիվ ռազմական գործողություններն ավարտվեցին:\r\n\r\n2008թ. օգստոսի 14-16 ռազմական գործողությունների մեջ ներգրավված պետությունների ղեկավարները վրացա-հարավօսական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր ստորագրեցին («Մեդվեդեւի-Սարկոզիի ծրագիր»): Վրաստանը հակամարտությունը սպառված չի համարում` բացատրելով դա Ռուսաստանի կողմից ստորագրված պայմանավորվածությունները խախտելու փաստով:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---