Թուրքիան շահագրգռված է ոչ թե արդյունքի, այլ` գործընթացի մեջ

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտավարական առումով ճիշտ քայլ կատարեց` ճանաչելով, որ Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Եթե գործընթացը կասեցվի, ապա դա Հայաստանի մեղքով չի լինի»,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ միջազգային քաղաքականությունը շոու է միջազգային հանրության համար:



Ընդ որում նա նշել է, որ Թուրքիան ձգձգում է երկրների միջեւս հարաբերությունների հաստատման գործընթացը միայն նրա համար, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու ղարաբաղյան կարգավորումը նույն փաթեթի մեջ ներկայացնելու համար: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շահագրգռված է ոչ թե արդյունքի, այլ` գործընթացի մեջ»,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ դրանով երկիրը ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ դրական է տրամադրված երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---