Ռուսաստանը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, վերջին տարիներում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները զգալի բարելավել են, մասնավորապես տնտեսության ոլորտում: «Ռուսաստանը շահագրգռված է այդ հարցի շուտափույթ լուծման մեջ: Եթե երկրների միջեւ բացվի սահմանը, ապա Երեւանը կսկսի Անկարային վաճառել էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանում այդ ոլորտը ղեկավարում է Ռուսաստանը», - նշել է պ-ն Շաքարյանը:



Նա նաեւ մեկնաբանել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, ասելով, որ Լավրովի այցի նպատակն է տեղեկացնել Երեւանին Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների հանդիպման եւ այն մասին թե ինչպիսի որոշումներ են ընդունվել այդ հանդիպման ընթացքում, որպեսզի Հայաստանը իրադարձություններից ետ չմնա:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---