Անկարան արձանագրությունների վավերացումը փակուղի մտցնելու դեպքում` կխախտի իր ստանձնած պարտավորությունները

PanARMENIAN.Net - «Հայաստանը, ինչպես նաեւ Թուրքիան, պարտավորություններ են ստանձնել` հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի խելամիտ ժամկետներում վավերացվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները եւ որքան շուտ` այնքան լավ»: Այս մասին Երեւանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Նրա խոսքերի համաձայն, ներկայում Հայաստանում անցկացվում է արձանագրությունների վավերացման ընթացակարգ, որը, ըստ նախարարի, ավելի դժվար ուղի ունի անցնելու: «Թուրքիայում այս ընթացակարգը հեշտացված է: 2009 թ. հոկտեմբերին արձանագրությունները խորհրդարան էին հանձնվել, իսկ Հայաստանում այդ գործընթացը որոշակի ուղի է անցել` հասնելով մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարան: Հունվարի 12-ին ՍԴ -ը արձանագրությունների վերաբերյալ որոշում է կայացրել, թեեւ կարող էր մինչեւ փետրվար երկարաձգել», - ասել է ՀՀ արտգործնախարարը:



Թուրքիայի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե չի ուզում, որ այնպիսի տպավորություն ստեղծվի, իբր Անկարան միտումնավոր փակուղի է տանում արձանագրությունների վավերացումը: «Դա կնշանակի, որ Թուրքիան չի պահպանում իր ստանձնած այն պարտավորությունները, որ պետք է խելամիտ ժամկետներում պետք է վավերացնի արձանագրությունները, չձգձգի գործընթացը եւ արհեստականորեն չխոչընդոտի», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: Նա նաեւ նշել է, որ ՀՀ ՍԴ որոշումը լուրջ ազդակ է Թուրքիայի համար, որ պետք է կատարել ստանձնած պարտավորությունները:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ. -ին միջնորդ էր հայ-թուրքական բանակցությունների ընթացքում: Փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին ՀՀ ՍԴ-ը որոշում կայացրեց այն մասին, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---