Մարտի 25-ին տեղի կունենա ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը14 հունվարի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկներն է ու դաշնակիցը եւ խորհրդանշական է, որ 2010թ. առաջին այցը ՌԴ ԱԳ նախարարը կատարում է Երեւան: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հայ-ռուսական հարաբերություններին տոն են տալիս երկու երկրների նախագահները, որոնք մշտական հիմքի վրա լրացուցիչ պայմանավորվածություններ են մշակում մեր գործընկերության խորացման ուղղությամբ: Այսօր մենք քննարկել ենք այդ պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ նախանշել ենք լրացուցիչ քայլերը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Քննարկելով առեւտրատնտեսական կապերը` Լավրովը նշել է, որ ԵվրԱսՏԸ հակաճգնաժամային հիմնադրամն արդեն պատրաստ է գործել , քանի որ համաձայնագիրը նրա ստեղծման մասին վավերացվել է բոլոր երկրների կողմից, այդ թվում նաեւ` Հայաստանի: Ըստ Ս.Լավրովի, բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, հումանիտար կապերը Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ: Այդ առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս տարի Երեւանում կբացվի ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի հիման վրա: Անդրադառնալով ռազմատեխնիկական համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Հայաստանը համակարգում են արտքին քաղաքական գործունեությունը, որպես ՀԱՊԿ անդամներ եւ աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություներում, ակտիվ համագործակցում են ԱՊՀ, ԵվրԱսՏԸ շրջանակներում: «Այս համատեսքստում մենք քննարկել ենք առաջիկա միջոցառումները ԱՊՀ-ում Ռուսաստանի առաջիկա նախագահության շրջանակներում, մասնավորապես, մարտի 25-ին կայանալիք ԱՊՀ ԱԳՆԽ նիստի նախապատրաստումը»,-ասել է Ս.Լավրովը: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ տնտեսական նախագծերի իրականացման ընթացքը, ճգնաժամի հաղթահարման հարցերը: «Մենք գոհ ենք այսօրվա հանդիպման արդյունքներից»-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքում, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով: Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ: Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայումս կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է: ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար: ՀԱՊԿ շրջանակներում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում: Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար: 2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին: 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար: 2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում: ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն եւ Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանը ԱՊՀ անդամ դարձավ 1992թ. փետրվարի 18-ին: ԵվրԱսՏԸ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի սահմանման մասին պայմանագիրը ստորագրվել է ԵվրԱսՏԸ-ի Միջպետխորհրդի նիստում Մոսկվայում: Ընդ որում Ռուսաստանի անդամավճարը կազմել է 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար, Ղրղզստանինը, Տաջիկստանինն ու Հայաստանինը` 1-ական մլն դոլար: Բելառուսը կմուծի 10 մլն դոլար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |