ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը լուրջ խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է Երեւանում Ֆրանսիայի լիազոր եւ արտակարգ դեսպան Անրի Կյուրին: Նրա խոսքերով` Հայաստանն այսօր իր տրամադրության տակ ունի մի ամբողջ շարք անվիճարկելի առավելություններ: Առաջինը` դա մարդկային ռեսուրսներն են: Երկրորդը` աշխարհագրական դիրքը, որն ըստ ֆրանսիացի դիվանագետի կդառնա ավելի շահեկան ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---