ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՐՋԱՆՑՈՂ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿՈՂՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 48-Ի

PanARMENIAN.Net - Եվս երեք ամերիկյան կոնգրեսականներ ստորագրեցին այսպես կոչված 162-րդ բանաձեւի տակ, որը նախատեսում է կոնգրեսի կողմից արգելադրում` Հյուսիսային Կովկասում Հայաստանին շրջանցող նավթամուղի շինարարության ֆինանսավորմանը: Այդ նախաձեռնության կողմնակիցների ցուցակն ավելացել է ներկայացուցիչների պալատի անդամներ Պատրիկ Քեննեդի, Կրիս Սմիթի եւ Հիլդա Սոլիսի անուններով: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, բանաձեւն ընդունման կողմնակիցների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Հիշեցնենք` բանաձեւում ասվում է, որ Միացյալ Նահանգները չպետք է դրամավորեն նախագծեր, որոնց իրականացումը կխոչընդոտի Հայաստանի ինտեգրացմանը տարածաշրջանային տնտեսական համակարգում: Խոսքըն առաջին հերթին գնում է Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---