ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԴԱՆԻԱՑԻՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ «ԿԵՂԾԱԾ» ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆԻՐ, ԻՍԿ ՉԻԼԻԱՑԻՆԵՐԸ` «ԿԵՂԾԱԾ» ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ

PanARMENIAN.Net - Մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի տվյալներով` Լոս Անջելեսում եւ Կալիֆորնիայի մի շարք քաղաքներում անազնիվ գործարարները զբաղվում են կեղծած հայկական «Արենի» գինու եւ պանրի իրացմամբ: Իրականում այդ գինին Չիլիից բերված ցածրորակ մթերք է, իսկ անհայտ արտադրության հայկական պանիրը վաճառում են դանիացիները: Ըստ «ՆԳ» տեղեկության` անազնիվ առեւտրականներին փող աշխատելում օգնում է շահավետ կոնյուկտուրան, եւ այն, որ հայկական ապրանքների պահանջարկն ավելին է քան առաջարկը: Այդ կապակցությամբ, հանրապետության Գյուղատնտեսության նախարարության ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը մտադիր է Կալիֆորնիայի նահանգի ղեկավարության հետ կնքել պայմանագիր` անմիջապես Հայաստանից` լայն սպառում ունեցող մթերքների ուղղակի մատակարարման վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---