ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԼԵՔՍԻ ԵՐԿՐՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ՄՐՑԱՆԱԿ` ԱՐԵՒԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանն արժանացել է մրցանակի` արեւելաքրիստոնեական ժողովուրդների միասնության ամրապնդման գործում ներդրումների համար: Այդ մրցանակը սահմանվել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամը: Մրցանակը Խաչատրյանին հանձնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը: Մրցանակի դափնեկիր են դարձել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի Պատրիարք Պավելը, Լիվանի կառավարության փոխվարչապետ Իսամ Ֆարեսը: 20 հազար դոլարի չափով մրցանակը Հայաստանի խորհրդարանի խոսնակը որոշել է հանձնել Լազարեւի ինստիտուտի արեւելագիտական լեզուների վերականգնման հիմնադրամին, որը ստեղծվել է Մոսկվայում 19-րդ դարի վերջին հայ բիզնեսմեն եւ մեկենաս Լազարեւի կողմից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---