ՀՆԴԿԱԿԱՆ «ՌԱՆՍԹԱԹ ԳՐՈՒՊ» ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԻՆՏԵՐ-ԿՈՆՏԱԿՏ» ՖԻՐՄԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «ՆԱԻՐԻՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 98 ՏՈԿՈՍԸ

PanARMENIAN.Net - Շարունակվում են բանակցությունները Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավարության եւ հնդկական «Ռանսթաթ Գրուպ» ընկերության ներկայացուցիչների միջեւ, որոնք Երեւան են ժամանել «Նաիրիտ-1» քիմիական ձեռնարկության արժեթղթերի ձեռքբերման հարցի քննարկման համար: Խոսքը գնում է արժեթղթերի 98 տոկոսի մասին: Ենթադրվում է, որ մնացած երկու տոկոսը կմնա «Նաիրիտի» աշխատանքային կոլեկտիվին: Արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերով` քննարկվում է նաեւ ձեռնարկությունը հնդիկներին հավատարմագրային կառավարման փոխանցելու հնարավորությունը: Նշենք, որ «Ռանսթաթ Գրուպ» ընկերությունը հանդես է գալիս ոչ միայն իր, այլեւ ուկրաինական «Ինտեր-Կոնտակտ» ընկերության անունից, որը մինչ այդ հավակնում էր ձեռք բերել «Նաիրիտի» արժեթղթերի 51 տոկոսը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---