ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է«1915 Թ. ՀԱՅՈՑ ԿՈՏՈՐԱԾԻ ԼԻԱՐԺԵՔ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ» ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շախմատիստ Գարի Կասպարովը հայտարարել է «1915 թ. Օսմանյան Կայսրությունում իրականացված հայոց կոտորածի լիարժեք հետաքննության» անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կասպարովը հայտարարել է այս մասին The Wall Street Journal թերթում հրապարակված «Ժամանակն է կողմնորոշվել, թե ո՞վ է մեր հերթական թշնամին թալիբներից եւ Ուսամա բեն Լադենից հետո» հոդվածում: «Այսօր Թուրքիան սպասում է Եվրամիությանը անդամակցելու իր հերթին, եւ չափազանց կարեւոր է ամենայն լրջությամբ վերաբերվել այս խնդրին: Բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, այդ թվում 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց կոտորածի հետաքննությունը, Կիպրոսի խնդիրը, մարդու իրավունքների խախտումը, քրդական ինքնավարությունը եւ Թուրքիայի տնտեսական դժվարությունները: Սակայն դրանք բոլորը կախված են երկու կողմերի քաղաքական կամքից եւ նվազագույն ժամկատներում բանակցությունները ավարտին հասցնելու վճռականությունից: Մահմեդական այս խոշոր երկիրը արեւմտյան հանրությանը լիակատար ինտեգրելու միջոցով միայն մենք կկարողանանք ազդարարել վերջին խաչակրաց արշավանքը իսլամի գույները հագած գլոբալ ահաբեկչության դեմ»,- գրում է Գարի Կասպարովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---