ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած պաշտոնական այցի արդյունքներով Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջեւիթը հայտնել է, որ Անկարան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Նա կրկին հաստատել է, որ Հայաստանի հետ երկխոսության վերականգնումը Թուրքիան պայմանավորում է «զավթած տարածքների ազատմամբ»: Էջեւիթի գնահատմամբ, բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակուղու մեջ է դրվել: Միաժամանակ, նա ընդգծել է , որ եղել է ժամանակահատված, երբ հակամարտության լուծումը բավականին իրական էր թվում: Էջեւիթը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքական ղեկավարության հետ նրա բանակցությունների ընթացքում, այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդիրը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---