ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎԻՑ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՋԵԿՍՈՆ ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է կոնգրեսի ղեկավարությանը խնդրանքով` դադարեցնել Ջեկսոն-Վենիկի ուղղման գործողության կիրառումը Հայաստանի եւ ԱՊՀ եւս ութ երկրների հանդեպ: 1974 թվականին ընդունած ուղղումը նախատեսում է առեւտրի սահմանափակում կիրառել այն երկրների հանդեպ, որտեղ, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ոտնահարվում են մարդու իրավունքները: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սահմանափակումը տարածվել է ԱՊՀ երկրների վրա: Անցյալ տարի այն երկրների ցուցակից, որոնց վրա տարածվում է ուղղումը, հանվել են Ղրղզստանը եւ Վրաստանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---