ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կքննարկվեն Սանկտ Պետերբուրգում այսօր իր աշխատանքն սկսած ԱՊՀ անդամ-երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ՄՎԽ) նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ Հայաստանում երկու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքին հետեւել է ԱՊՀ ՄՎԽ մեծ թվով դիտորդների խումբ: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, համաժողովին մասնակցում են ՄՎԽ անդամ Համագործակցության 10 պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, եւ Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարները: Խորհուրդը նախորդում է Միջխորհրդարանական վեհաժողովի 21-րդ ընդլայնված նիստին, որը տեղի կունենա դրանից անմիջապես հետո:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---