Իրանը հրթիռ է արձակել տիեզերք

PanARMENIAN.Net -
Իրանի պաշտոնական ԶԼՄ-երը տեղեկացրել են հրթիռի հաջող արձակման մասին, որը նախատեսված է արբանյակի, ինչպես նաեւ մկներ, կրիաներ եւ որդեր պարունակող «փորձարարական պատիճով» հրթիռի ուղեծիր տեղափոխելու համար:



«Կավոշգար-3» հետազոտող հրթիռի եւ «Սիմորգ» բուստերային հրթիռներն Իրանում արտադրվել են Տիեզերքի ազգային տոնի առթիվ եւ դրանք զուգադիպել են Իսլամական հեղափոխության տոնին:



Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է արտահայտվել հայրենական գիտության մասին: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Տիեզերքի օրվա առթիվ ուղեծիր է արձակվել Իրանի արտադրած առաջին արբանյակը:



Արեւմուտքի մասնագետները կասկածանքով են վերաբերվում իրանյան տիեզերական ծրագրի արդյունավետությանը, իսկ քաղաքագետներին մտահոգում է այն, որ այդ հրթիռները կարող են լինել ռազմական մարտագլխիկներով, իսկ արբանյակները կարող են հետախուզական նպատակներով արձակված լինել, հաղորդում է VOA News:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---