Հայաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Ստամբուլ

PanARMENIAN.Net -
2010թ. փետրվարի 4-5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում (Թուրքիայի Հանրապետություն)կայանալիք ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:



Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:



Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ եւ կայցելի Կ.Պոլսի հայոց պատրիարքարան:



ISAF-ը Անվտանգության ապահովման միջազգային ուժ է, որը գլխավորում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական զորակազմը: Այն գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թ-ց: Անվտանգության ապահովման միջազգային ուժերը ստեղծվել են 2001 թ-ի դեկտեմբերի 20-ն համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1386 բանաձեւի: Թալիբների ռեժիմի տապալումից հետո երկրում նրանց ներկայությունը անհրաժեշտ էր «աֆղանական Ժամանակավոր մարմնի Քաբուլում եւ հարակից տարածքներում անվտանգության ապահովելու համար, որպեսզի Ժամանակավոր մարմինը եւ ՄԱԿ-ի անձնակազմը կարողանան գործել անվտանգ պայմաններում»: 2003 թ-ի օգոստոսից ISAEF-ի հրամանատարությունը իրականացվում է ՆԱՏՕ-ի դաշինքի կողմից:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---